
Այս տարվա առաջին աշխատանքային շաբաթվա ընթացքում բանկերը տրամադրել են մոտ 19 մլրդ դրամի և 11 մլն դոլարի վարկ
2014 թվականի առաջին աշխատանքային շաբաթվա ընթացքում հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 18.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 10.7 մլն ԱՄՆ դոլար: Այս մասինտեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից:
Նշենք, որ 2013 թվականի վերջին աշխատանքային շաբաթում՝ դեկտեմբերի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել էր 71.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 129.8 մլն ԱՄՆ դոլար: