Վլադիմիր Զելենսկու կառավարման տարիներին Ուկրաինայի պետական պարտքն աճել է 4.5 անգամ
Վլադիմիր Զելենսկու կառավարման տարիներին Ուկրաինայի պետական պարտքն աճել է 4.5 անգամ։ ՏԱՍՍ-ի հաշվարկներով՝ 2026 թվականի օգոստոսի վերջին այն կազմել է 215.55 մլրդ դոլար։
2019 թվականի մայիսի վերջին կայացած Զելենսկու երդմնակալության պահին երկրի պարտքը կազմում էր 47.1 մլրդ դոլար՝ Ուկրաինայի Ազգային բանկի ներկայիս փոխարժեքով վերահաշվարկված։ 2026 թվականի օգոստոսի վերջին այդ ցուցանիշը հասել է 215.55 մլրդ դոլարի։
Եթե հիմք ընդունենք Ուկրաինայի 25 մլն բնակչությունը, յուրաքանչյուր քաղաքացուն բաժին է ընկնում 8622 դոլար պետական պարտք։ 22 մլն բնակչության հաշվարկով այդ գումարը մեկ անձի հաշվով հասնում է գրեթե 9800 դոլարի։
Ներկայում երկրի բնակչության թվաքանակի վերաբերյալ ճշգրիտ տվյալներ չկան, սակայն Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Դենիս Ուլյուտինը նախկինում նշել էր 22-25 մլն մարդու ցուցանիշը։
