Ֆինանսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ԱՄՆ-ի պարտատոմսերի եկամտաբերությունը հասել է վերջին 24 տարվա առավելագույն մակարդակին
02/10/2026 12:03
Կիսվել

ԱՄՆ-ի պարտատոմսերի եկամտաբերությունը հասել է վերջին 24 տարվա առավելագույն մակարդակին

Համաշխարհային պարտատոմսերի շուկաներում կրկին լայնածավալ վաճառքի ալիք է սկսվել։ Reuters-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ից մինչև Ֆրանսիա և Ճապոնիա կառավարությունների փոխառությունների արժեքը հասել է տասնամյակներ շարունակ չգրանցված մակարդակների, իսկ ֆոնդային շուկաները ցնցումների են ենթարկվել, քանի որ շուկայական անկայունությունը սկսել է տարածվել ակտիվների ավելի լայն շրջանակի վրա։

Լրատվական գործակալության տվյալներով՝ ԱՄՆ գանձապետական 10-ամյա պարտատոմսերի եկամտաբերությունը, որը համաշխարհային շուկաներում փոխառությունների արժեքի և ակտիվների գների հիմնական ուղենիշն է, բարձրացել է մինչև 5.34%՝ հասնելով 2002 թվականից ի վեր առավելագույն մակարդակին։ Ինչպես ընդգծվում է հոդվածում, սեպտեմբերով ավարտված երեք ամիսների ընթացքում այն գրանցել է դարի եռամսյակային առայժմ ամենամեծ աճը։

Reuters-ը փաստում է, որ եկամտաբերության շարունակական աճը, որը կարող է ավելի խորացնել պետական ֆինանսների առանց այն էլ լարված վիճակը, արդեն ճնշում է գործադրում նաև ֆոնդային շուկաների վրա։ Լրատվական գործակալության տվյալների համաձայն՝ հատկապես տուժել են եվրոպական բաժնետոմսերը. STOXX 600 ինդեքսը նվազել է մինչև հունիսից ի վեր նվազագույն մակարդակը, իսկ բանկերի բաժնետոմսերը կտրուկ էժանացել են։ Միևնույն ժամանակ, S&P 500 ինդեքսի ֆյուչերսները փոքր-ինչ աճել են։

Պարտատոմսերի եկամտաբերությունն աճում է դրանց գների նվազմանը զուգահեռ։ Reuters-ի նշմամբ՝ ամբողջ աշխարհում եկամտաբերության կտրուկ բարձրացումը պայմանավորված է էներգակիրների գների արագ աճով, որը խթանում է գնաճը, ինչպես նաև արհեստական բանականության ոլորտի բումով, որը մեծացնում է տնտեսական աճի և ապագա կարճաժամկետ տոկոսադրույքների մակարդակի վերաբերյալ սպասումները։

Տոկոսադրույքների բարձրացումը մեծացնում է ընկերությունների և հիփոթեքային վարկառուների ֆինանսավորման ծախսերը, ինչպես նաև ստիպում կառավարություններին ավելի շատ միջոցներ ուղղել պետական պարտքի սպասարկմանը՝ այլ ծախսերի համար թողնելով ավելի քիչ ֆինանսական ռեսուրսներ։

Ֆրանսիան այն բարձր պարտք ունեցող երկրների շարքում է, որտեղ պարտատոմսերի զանգվածային վաճառքն առանձնապես մեծ ծավալ է ստացել։ Reuters-ի տվյալներով՝ Ֆրանսիայի 10-ամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունը, որը հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում գրանցել էր 1987 թվականից ի վեր եռամսյակային վատագույն արդյունքը, հինգշաբթի կարճ ժամանակով ևս 10 բազիսային կետով բարձրացել է՝ հասնելով 4.96%-ի և մոտենալով խորհրդանշական 5% շեմին։

Հոդվածում նշվում է, որ Ֆրանսիայի և Գերմանիայի 10-ամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունների տարբերությունը հասել է 2010-ականների եվրագոտու պարտքային ճգնաժամից ի վեր առավելագույն մակարդակին, իսկ ֆրանսիական պարտքի դեֆոլտի ռիսկից ապահովագրվելու արժեքը բարձրացել է մինչև 2013 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշը։

Միևնույն ժամանակ, պարտատոմսերի շուկաների վրա ճնշումը գլոբալ բնույթ է կրում։

Reuters-ի հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիայի 30-ամյա պետական պարտատոմսերի եկամտաբերությունը գերազանցել է 6%-ը՝ հասնելով 1998 թվականից ի վեր առավելագույն մակարդակին։ Գործակալության փոխանցմամբ՝ հրապարակված տվյալները ցույց են տվել նաև բնակարանների գների աճի ամենադանդաղ տեմպերը վերջին գրեթե երկու տարվա ընթացքում, ինչը վկայում է բարձր տոկոսադրույքների ազդեցության մասին տնտեսության իրական հատվածի վրա։

Ճապոնիայում, որտեղ տասնամյակներ շարունակ գնանկման դեմ պայքարից հետո գնաճը սկսել է արագանալ, պետական պարտատոմսերի եկամտաբերությունը գրանցել է աննախադեպ՝ արդեն հինգերորդ անընդմեջ եռամսյակը երկնիշ աճով:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6