Ֆինանսական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Շվեյցարիայի ֆինանսների նախարարը նախազգուշացրել է եվրոյի ճգնաժամի վտանգի մասին
19/10/2026 15:09
Կիսվել

Շվեյցարիայի ֆինանսների նախարարը նախազգուշացրել է եվրոյի ճգնաժամի վտանգի մասին

Շվեյցարիայի ֆինանսների նախարար Կարին Քելեր-Զուտերը նախազգուշացրել է եվրոյի ճգնաժամի վտանգի մասին։ Նրա կարծիքով՝ դրա խթան կարող է դառնալ Եվրամիության երկրների արտաքին պարտքի բարձր մակարդակը, առաջին հերթին՝ Ֆրանսիայում։

«Միջազգային խոր փոխկապակցվածության պատճառով մենք նույնպես մնում ենք խոցելի, օրինակ՝ խոշոր երկրների պետական պարտքով պայմանավորված պարտքային ճգնաժամի դեպքում։ Առաջին հերթին նկատի ունեմ Միացյալ Նահանգները, բայց նաև Եվրոպան։ Վերցնենք, օրինակ, Ֆրանսիան․ այնտեղ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել եվրոյի ճգնաժամի», – հայտարարել է նա SRF ռադիոկայանի եթերում։

Նախարարը նշել է նաև այլ մտահոգիչ գործոններ։ Դրանցից մեկը ֆինանսական կայունությունն է և շուկայական ճշգրտումների հավանականությունը։ Բացի այդ, մտահոգության տեղիք են տալիս էներգակիրների գները և էներգամատակարարման ոլորտում գնալով ավելի բարդացող իրավիճակը։

«Այս ամենը կարող է հանգեցնել տնտեսական աճի դանդաղման», – նշել է Քելեր-Զուտերը։

Սեպտեմբերին Le Monde թերթը հայտնել էր, որ Ֆրանսիայի պետական պարտքը հասել է ՀՆԱ-ի 119%-ին՝ գրանցելով ամենաբարձր ցուցանիշը՝ 1946 թվականից ի վեր։

Վիճակագրության ազգային ինստիտուտի (Insee) տվյալներով՝ հունիսի վերջի դրությամբ Ֆրանսիայի պետական պարտքի ծավալը կազմել է 3.596 տրիլիոն եվրո։ Ակնկալվում է, որ այդ ցուցանիշը կշարունակի աճել։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08