ՀՀ բանկերում 2026թ. հուլիսի դրությամբ սպասարկվել է 5․83 մլն հաճախորդ
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների 2026թ.-ի հուլիսի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվել է 5,828,510 հաճախորդ։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 552,564-ով կամ 10․5%-ով։
Նրանցից 5,586,841-ը ֆիզիկական անձինք են, իսկ 241,669-ը՝ իրավաբանական անձինք:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարվա հուլիս ամսվա դրությամբ բանկերի հաճախորդների հաշիվների քանակը կազմել է 12,862,495։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 1,594,180-ով կամ 14․1%-ով։
Մասնավորապես հաշիվներից 12,389,829-ը ֆիզիկական անձանց հաշիվներ են, իսկ իրավաբանական անձանց հաշիվները 472,666-ն են:
