Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում
23/10/2026 14:39
Կիսվել

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են հաշված օրերի ընթացքում

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերության կողմից թողարկված 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական սերիայի տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվել է: Ընկերությունից հայտնում են, որ թեև պարտատոմսերի տեղաբաշխման վերջնաժամկետը պաշտոնապես սահմանված էր մինչև 2027թ. փետրվարի 2-ը, բարձր պահանջարկի արդյունքում՝ ամբողջ ծավալը  շուկայում իրացվել է հաշված օրերի ընթացքում: Պարտատոմսերի տեղաբաշխողն Ամերիաբանկն է:

Անդրադառնալով տեղաբաշխման արդյունքներին՝ «Ռենշին» ընկերության ֆինանսական տնօրեն Քրիստինե Չիչյանը նշել է.

«Պարտատոմսերի հերթական թողարկման նման արագ տեղաբաշխումը հստակ ցուցիչ է, որ կապիտալի շուկայում ձևավորվել է կայուն և բարձր վստահություն «Ռենշին»-ի ռազմավարական տեսլականի նկատմամբ: Ներդրողների այսպիսի ակտիվ արձագանքը ևս մեկ անգամ փաստում է մեր ընկերության հանդեպ ձևավորված մեծ հետաքրքրությունը՝ որպես հուսալի թողարկողի: Ինչպես նախորդ, այնպես էլ այս փուլի արագընթաց տեղաբաշխումը մեզ համար ոչ միայն շոշափելի գնահատական է, այլև չափազանց պարտավորեցնող՝ շարունակելու գործել կորպորատիվ կառավարման, ֆինանսական կարգապահության և թափանցիկության՝ մեր որդեգրած ամենաբարձր ստանդարտներով»:

Շուկայում գրեթե 25 տարվա փորձ ունեցող «Ռենշին»-ի գործունեությունն այսօր ընդգրկում է շուրջ 1 միլիոն քմ ընթացիկ կառուցապատվող բարձրակարգ տարածք։ Ընկերության կողմից ներգրավված ներդրումները գերազանցում են 2 միլիարդ ԱՄՆ դոլարը: Ընկերությունը շարունակում է վերափոխել մայրաքաղաքի դիմագիծն ու վերաիմաստավորել քաղաքային միջավայրն այնպիսի նախագծերով, ինչպիսիք են երկնաքերերով առաջին թաղամասը՝ Skyline-ը, համաշխարհային բրենդի կողմից բրենդավորված Artlife Kempinski Residences համալիրը, Համաշխարհային առևտրի կենտրոն Երևանը (WTCY), Թումանյան 8 հասցեում կառուցվող համալիրը և Կասկադի վերակառուցման նախագիծը:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88