Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 495.00+95.50 EUR SELL - 404.50-2.00
OIL:  BRENT - 115.42+0.60 WTI - 101.31+0.53
COMEX:  GOLD - 4058.80+0.91 SILVER - 54.29+0.33
COMEX:  PLATINUM - 1539.00+1.24
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.95+0.17 EUR/GBP - 1.1121-0.46
FOREX:  EUR/USD - 1.1121-0.46 GBP/USD - 1.3298-0.31
STOCKS RUS:  RTSI - 989.46+1.67
STOCKS US: DOW JONES - 52377.57+0.03 NASDAQ - 26477.81+1.18
STOCKS US: S&P 500 - 7722.60+0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10686.54-0.75 CAC40 - 7887.14+0.51
STOCKS EUR:  DAX - 25590.77+0.71
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
Ռուսաստանին բաժին է ընկնում 2026թ.-ի օգոստոսին ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների 68․2%-ը
28/10/2026 13:01
Կիսվել

Ռուսաստանին բաժին է ընկնում 2026թ.-ի օգոստոսին ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների 68․2%-ը

ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալների համաձայն 2026թ․-ի օգոստոսին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը կազմել է 603.2 մլն դոլար, միևնույն ժամանակ արտերկիր է փոխանցվել 363.5 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 239.7 մլն դոլար։

Ըստ երկրների պատկերը հետևյալն է.

2026թ․-ի օգոստոսին Ռուսաստանից Հայաստան ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով փոխանցվել է 411.7 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 46 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 365.7 մլն դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 68.2%-ը։

ԱՄՆ-ից Հայաստան փոխանցվել է 73.6 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 42 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 27.5 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 12.2%-ը։

Մեծ Բրիտանիայից Հայաստան փոխանցվել է 20.5 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 10.3 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է 10.2 մլն դոլար։ Մեծ Բրիտանիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 3.4%-ը։

ԱՄԷ-ից Հայաստան փոխանցվել է 17.9 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 45.4 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -27.5 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 3%-ը։

Գերմանիայից Հայաստան փոխանցվել է 7.2 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 10 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -2.8 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1.2%-ը։

Ղազախստանից Հայաստան փոխանցվել է 4.5 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 2.2 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ նորհոսքը կազմել է 2.3 մլն դոլար։ Ղազախստանին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 0.7%-ը։

Իռլանդիայից Հայաստան փոխանցվել է 6․6 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 0.3 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 6.3 մլն դոլար։ Իռլանդիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1.1%-ը։

Շվեյցարիայից Հայաստան փոխանցվել է 6.3 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 41.4 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -35 մլն դոլար։ Շվեյցարիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1.1%-ը։

Ֆրանսիայից Հայաստան փոխանցվել է 4.9 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 8 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -3.1 մլն դոլար։ Ֆրանսիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 0․8%-ը։

Վրաստանից Հայաստան փոխանցվել է 4.2 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 12 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -7.8 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 0․7%-ը։

Այլ երկրներից Հայաստան փոխանցվել է 4.8 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 12.3 մլրդ դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -7.6 մլն դոլար։ Այլ երկրներին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 0.8%-ը։

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83