AMX. Տեղի է ունեցել 70 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
Հայաստանի ֆոնդային բորսայում հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել ընդհանուր 70 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։
Աճուրդների արդյունքներն են․
1․ AMGB1129A357 տարբերակիչ ծածկագրով և 11 տարի մարման ժամկետով,
- Պետական պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը՝ 40,000,000,000 դրամ։
- Միջին կշռված գնի եկամտաբերությունը՝ 8.8186%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 9%:
2․ AMGN36294293 տարբերակիչ ծածկագրերով և 3 տարի մարման ժամկետով,
- Պետական պարտատոմսերի հետգնման աճուրդի ծավալը՝15,000,000,000 դրամ
- Միջին կշռված գնի եկամտաբերությունը՝8721%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 7․40%:
3․ AMGN60294318 տարբերակիչ ծածկագրերով և 5 տարի մարման ժամկետով,
- Պետական պարտատոմսերի հետգնման աճուրդի ծավալը՝15,000,000,000 դրամ
- Միջին կշռված գնի եկամտաբերությունը՝1792%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 7․60%:
Պետական պարտատոմսերը հասանելի են ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։
Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:
