
Մեկ շաբաթում բանկերը տրամադրել են շուրջ 46 մլրդ դրամի եվ 53 մլն դոլարի վարկ
Մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ հունվարի 27-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 46.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 53.1 մլն ԱՄՆ դոլար:
Ինչպես տեղեկացնում են ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ նախորդ շաբաթվա համեմատ բանկերը գրանցել են դրամով տեղաբաշխված միջոցների անկում և դոլարով տեղաբաշխված միջոցների աճ:
Նշենք, որ հունվարի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել էր 50.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 30.5 մլն ԱՄՆ դոլար: