Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 91.19+3.28 WTI - 86.69+3.90
COMEX:  GOLD - 4431.10-1.05 SILVER - 66.37-0.94
COMEX:  PLATINUM - 1807.30-1.43
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.78-0.14 EUR/GBP - 1.1606+0.19
FOREX:  EUR/USD - 1.1606+0.19 GBP/USD - 1.3541+0.07
STOCKS RUS:  RTSI - 794.63+2.10
STOCKS US: DOW JONES - 53185.90-0.70 NASDAQ - 26370.89-0.12
STOCKS US: S&P 500 - 7686.14-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 66311.93-0.14 TOPIX - 4156.29+0.23
STOCKS CHINA:  HANG SENG - 25566.99-0.07 SSEC - 3986.30+0.86
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.00 CAC40 - 8334.50-0.79
STOCKS EUR:  DAX - 26258.11-1.17
31/08/2026  CBA:  USD - 364.47+0.15 GBP - 493.49-1.62
31/08/2026  CBA:  EURO - 422.71-1.65
31/08/2026  CBA:  GOLD - 53466-51 SILVER - 823.31+21.31
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 7.5%
11/02/2014 20:47
Կիսվել

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 7.5%

Փետրվարի 11-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.5%:

Նշենք, որ 2014թ. հունվարին հանրապետությունում արձանագրվել է 2.8% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը հունվարի վերջին կազմել է 5.5%՝ համընկնելով իր տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանի հետ:

ԿԲ գնահատմամբ՝ վերջին ամիսներին գնաճը նվազել է սպասվածից ավելի արագ տեմպերով՝ պայմանավորված նախանշվածից ցածր տնտեսական ակտիվությամբ և հիմնական պարենային ապրանքների միջազգային գների նվազմամբ: Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը կշարունակի նվազել և հատկապես երրորդ եռամսյակում կգտնվի նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ՝ պայմանավորված 2013թ. հուլիսին էներգակիրների սակագների բարձրացման ազդեցության վերացմամբ:

Խորհուրդն արձանագրել է, որ արտաքին հատվածի զարգացումները գտնվել են հիմնականում կանխատեսվածի շրջանակներում: Շարունակվել են համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղ վերականգնման միտումները, հումքային ապրանքների միջազգային շուկայում պահպանվել է ոչ գնաճային միջավայր, իսկ պարենային ապրանքների միջազգային շուկայում դիտվել է գնանկում: Այս զարգացումների ներքո, կանխատեսվող հորիզոնում արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:

Խորհուրդը գնահատել է, որ, չնայած չորրորդ եռամսյակում տնտեսության որոշ չափով աշխուժացմանը, տնտեսական աճի տեմպերը դեռևս շարունակում են ցածր մնալ՝ պայմանավորված հիմնականում շինարարության ճյուղի ավելացված արժեքի նվազմամբ: ԿԲ Խորհուրդը գտնում է, որ դրամավարկային պայմանների իրականացված թուլացումը, զուգորդվելով 2014թ-ի երկրորդ կեսից սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությամբ և մասնավոր ներդրումների կայունացմամբ, կհանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանը և գնաճի տեմպերի վերականգնմանը:

Արդյունքում, տարեվերջից 12-ամսյա գնաճը կձևավորվի իր նպատակային մակարդակի, իսկ տնտեսական աճը՝ իր ներուժի շուրջ: Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ առկա են զգալի անորոշություններ արտաքին և ներքին տնտեսական զարգացումների առումով, որոնց դրսևորումներից ելնելով ԿԲ-ն կճշգրտի դրամավարկային քաղաքականության հետագա ուղղությունները՝ ապահովելով գնաճի նպատակի իրագործումը միջնաժամկետ հատվածում:

31/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
+0.15
Եվրո (EUR)
422.71
-1.65
Ռուբլի (RUR)
4.214
-0.0252
Լարի (GEL)
139.38
+0
53466
-51
Արծաթ
823.31
+21.31