2026թ.-ի սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 14․33 մլրդ դոլար է
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5,205,319.9 մլն դրամ: 2025թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն նվազել է 228․2 մլն դրամով կամ 4․2%-ով։
Մասնավորապես, ՀՀ կառավարության պարտքը կազմել է 5,202,301.6 մլն դրամ, որից արտաքին պարտքը՝ 2,428,600.1 մլն դրամ է։ Արտաքին վարկերը և փոխառությունները կազմել են 1,562,699.8, իսկ ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերը՝ 339,273.8 մլն դրամ, ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսերը՝ 526,626.5 մլն դրամ։
Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա այն կազմել 2,773,701.5 մլն դրամ, որից ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսեր՝ 2,573,968.0 մլն դրամ, ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսեր՝ 199,733.5 մլն դրամ:
ՀՀ համայնքների պարտքը կազմել է 3,018.3 մլն դրամ, որից արտաքին պարտքը՝ 2,876.7 մլն դրամ է, իսկ ներքին պարտքը՝ 141.6 մլն դրամ։
Եթե պետական պարտքը ներկայացնենք ԱՄՆ դոլարով՝ հաշվի առնելով դոլարի 2026թ.-ի սեպտեմբերի 30-ի 363.18 դրամ փոխարժեքը, ապա 2026թ.-ի սեպտեմբերի 30-ին ՀՀ պետական պարտքը կազմել է 14․33 մլրդ ԱՄՆ դոլար: Այդ թվում՝ արտաքին պարտքը կազմել է 6․69 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքը՝ 7․64 մլրդ ԱՄՆ դոլար։ 2025թ.-ի սեպտեմբերի վերջի 14․2 մլրդ դոլար ցուցանիշի համեմատ պետական պարտքն աճել է 0․96%-ով կամ 0․14 մլն դոլարով։
