ՀՀ ԿԲ. Փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 13/02/14
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 13-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.20 դրամով և կազմել 412.30 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.25 դրամով և կազմել 563.86 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.07 դրամով և կազմել 11.79 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 7.46 դրամով և կազմել 686.44 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 91.17 դրամով և կազմել 17093.29 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.13 դրամով և կազմել 267.37 դրամ: Պլատինի գինն աճել է 296.01 դրամով և կազմել 18597.82 դրամ: