
Մեկ շաբաթում բանկերը տրամադրել են շուրջ 31 մլրդ դրամի եվ 34 մլն դոլարի վարկ
Մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ փետրվարի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 31.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33.6 մլն ԱՄՆ դոլար:
Ինչպես տեղեկացնում են ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ նախորդ շաբաթվա համեմատ բանկերը գրանցել են ինչպես դրամով, այնպես էլ դոլարով տեղաբաշխված միջոցների անկում:
Նշենք, որ նախորդ շաբաթ՝ հունվարի 27-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել էր 46.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 53.1 մլն ԱՄՆ դոլար: