2026թ.-ի սեպտեմբերին առևտրային բանկերի ավանդների ծավալը կազմել է 8.67 տրիլիոն
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների 2026թ.-ի սեպտեմբերին ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը կազմել են 8,673,309 մլն ՀՀ դրամ (8.67 տրիլիոն)։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ ավանդների ծավալը աճել է 1,753,331 մլն-ով կամ 25.3%-ով։
Մասնավորապես ոչ ռեզիդենտների ավանդները կազմել են 1,669,366 մլն դրամ, իսկ ռեզիդենտներինը 7,003,942 մլն դրամ։
Ռեզիդենտների ավանդների 67.9%-ը կամ 4,699,947 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով ավանդներին, որոնց ծավալը 2025թ. սեպտեմբերի համեմատ աճել է 33.1%-ով։
Ավանդների 32.1%-ը կամ 2,303,996 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով ավանդներին, որոնց ծավալը 2025թ. սեպտեմբերի համեմատ աճել է 26.2%-ով։
