LME. Գունավոր մետաղների գներ 19/02/14
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երեկ կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինը նվազել է 0.52%-ով և կազմել 1736.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.04%-ով և կազմել 7171.00 դոլար, կապարի գինը չի փոխվել և կրկին կազմել է 2150.00 դոլար, նիկելի գինն աճել է 3.13%-ով և կազմել 14843.24 դոլար, անագի գինը նվազել է 0.37%-ով և կազմել 23070.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.36%-ով և կազմել 2068.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 1.32%-ով և կազմել 22500.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 31500.00 դոլար:
Չափման միավորը` 1 տոննա: