Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի 9րդ թողարկման պարտատոմսերը թույլատրվել են առևտրին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում
21/02/2014 09:48
Կիսվել

«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի 9րդ թողարկման պարտատոմսերը թույլատրվել են առևտրին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

2014թ. փետրվարի 21-ին Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի 9րդ թողարկումը թույլատրվեց առևտրին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում: Պարտատոմսերը NMCCB9 հապավմամբ շրջանառվելու են բորսայի պարտատոմսերի ազատ շուկայում (Cbond):

Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 805 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով և մեկ տարի մարման ժամկետով 8,050 հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմսեր:

Հիշեցնենք, որ պարտատոմսերի այս թողարկումը տեղաբաշխվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում 2014թ. փետրվարի 5-ին: Տեղաբաշխմանը ենթակա էին 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 1 մլրդ ՀՀ դրամ ընդանուր ծավալով և 12 ամիս մարման ժամկետով 100,000 հատ զեղչատոկոսային պարտատոմս: Ընկերության ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը կազմել էր 924,419,680 ՀՀ դրամ, իսկ տեղաբաշխումից ստացված հասույթը՝ 741,058,200 ՀՀ դրամ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել էր 8,6766%, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 8,8013%:  

Ներկայումս ընկերության կորպորատիվ պարտատոմսերի ևս երեք թողարկումներ թույլատրված են առևտրին և շրջանառվում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի ազատ շուկայում:

Հիշեցնենք, որ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը գրանցվել և լիզենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ վարկային գործունեության լիցենզիա թիվ 26): Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը:

NASDAQ OMX (NASDAQ: NDAQ) առևտրային, բորսայական տեխնոլոգիաների, տեղեկատվական և բաժնետիրական ընկերությունների համար հատուկ ծառայությունների առաջատար մատակարարն է աշխարհի վեց մայրցամաքներում: Իր բազմազան լուծումների միջոցով NASDAQ OMX-ն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում պլանավորել, օպտիմիզացնել և վստահաբար իրագործել իրենց բիզնես տեսլականը՝ օգտագործելով այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են թափանցիկություն և ուղղորդում են ներկայիս գլոբալ կապիտալի շուկաներում: Լինելով էլեկտրոնային բորսայական հարթակի հիմնադիր՝ NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները սպասարկում են ավելի քան 80 շուկաներ աշխարհի 50 երկրներում. աշխարհի 10 գործարքներից 1-ը իրականացվում է NASDAQ OMX-ի միջոցով: NASDAQ OMX-ի հարթակում ցուցակված են ավելի քան 8 տրլն ԱՄՆ դոլար կապիտալացում ունեցող ավելի քան 3,200 ընկերություններ, իսկ ծառայություններից օգտվող կորպորատիվ հաճախորդների թիվը գերազանցում է 10,000:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88