
ԿԲ. Առաջիկա ամիսներին գնաճը կնվազի
Առաջիկա ամիսներին մեր երկրում գնաճը կշարունակի նվազել և արդեն երրորդ եռամսյակում կգտնվի նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի (4 ±1,5%) ստորին սահմանին մոտ՝ պայմանավորված 2013թ. հուլիսին էներգակիրների սակագների բարձրացման ազդեցության վերացմամբ: Նման կանխատեսում է ներկայացրել Կենտրոնական բանկը:
Միևնույն ժամանակ, սպասվում է, որ դրամավարկային պայմանների իրականացված թուլացումը, զուգորդվելով 2014թ. երկրորդ կեսից սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությամբ, կհանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը՝ տարեվերջին 12-ամսյա գնաճը ձևավորելով իր նպատակային մակարդակի շուրջ: