Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստում կքննարկվի 3 ընկերության տուգանելու հարցերը
2014թ. ապրիլի 22-ին` ժամը 12:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարության վարչական շենքում (ք. Երևան, Մելիք-Ադամյան 1) տեղի կունենա «Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման» հանձնաժողովի հերթական նիստը:
Օրակարգում`
1. «ԱԼԻԱՍ» ՍՊԸ-ի կողմից «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ժ» կետով սահմանված պահանջը խախտելու համար ՍՊԸ-ի նկատմամբ Օրենքի 31.3-րդ հոդվածի 2-րդ մասի «թ» կետով սահմանված պատասխանատվության միջոցը (200.000 ՀՀ դրամ տուգանք) կիրառելու հարցը:
2. «ՋԵՆԵՐԱԼ ՍՏԱՆԴԱՐԴ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ժ» կետով սահմանված պահանջը խախտելու համար ՍՊԸ-ի նկատմամբ Օրենքի 31.3-րդ հոդվածի 2-րդ մասի «թ» կետով սահմանված պատասխանատվության միջոցը (200.000 ՀՀ դրամ տուգանք) կիրառելու հարցը:
3. «ՊՐՈՖԻԿՈՆ ԱՈՒԴԻՏ» ՍՊԸ-ի կողմից Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ժ» կետով սահմանված պահանջը խախտելու համար ՍՊԸ-ի նկատմամբ Օրենքի 31.3-րդ հոդվածի 2-րդ մասի «թ» կետով սահմանված պատասխանատվության միջոցը (200.000 ՀՀ դրամ տուգանք) կիրառելու հարցը: