Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի առաջին միջնաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման վերաբերյալ
25/04/2014 15:28
Կիսվել

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի առաջին միջնաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման վերաբերյալ

2014թ. ապրիլի 23-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա-ում ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման միջոցով կայացավ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի առաջին միջնաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխումը հետևյալ պայմաններով` պարտատոմսի տեսակը` անվանական արժեկտրոնային, անվանական արժեքը` 100,000 ՀՀ դրամ, թողարկման ծավալը՝ 1,000,000,000 ՀՀ դրամ, մարման ժամկետը` 3 տարի, արժեկտրոնային եկամուտը՝ 10%, արժեկտրոնի վճարումը` կիսամյակային:

Որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցեցին Բորսայի թվով 6 անդամներ: Տեղաբաշխման ընթացքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 2 478 193 315.00 ՀՀ դրամ, իսկ  բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը` 981,365,520 ՀՀ դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 10.7688%, սահմանային (կտրման) եկամտաբերությունը` 10.9501%:

Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված գումարներն Ընկերությունն ուղղելու է իր գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից քաղաքացիներին տրամադրված բնակարանային հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը:

2014թ. ապրիլի 23-ի դրությամբ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ կողմից վերաֆինասավորվել է շուրջ 4482 հատ վարկ 35.9 միլիարդ ՀՀ դրամ ծավալով, որից 2850 հատ վարկը 27.5 միլիարդ ՀՀ դրամ ծավալով Երևանում, իսկ 1632 հատը՝ 8.4 միլարդ ՀՀ դրամ ծավալով մարզերում: Տրամադրված վարկերի 2922-ը 28.2 մլրդ ՀՀ դրամ ծավալով տրամադրվել է ձեռքբերման նպատակով, իսկ 1560 հատը 7.7 մլրդ ՀՀ դրամ ծավալով  վերանորոգման և կառուցապատման նպատակով:

31.03.2014թ դրությամբ Ընկերության ակտիվները կազմել են 31,6 մլրդ ՀՀ դրամ, իսկ ընդհանուր  կապիտալը՝ 10,8 մլրդ ՀՀ դրամ, չբաշխված շահույթը՝ 1,6 մլրդ:

Ընկերությունը պարտատոմսերի թողարկումը սկսել է 2011 թվականի նոյեմբերից և ընդհանուր առմամբ իրականացրել է 10 տեղաբաշխում մոտ 8,7մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Առաջին ինը թողարկումն իրականացվել է մինչև մեկ տարի մարման ժամկետով: Իր ռազմավարական հիմնական ուղղություններից ելնելով՝ Ընկերությունը երկարացնում է պարտատոմսերի ժամկետայնությունը, և սա առաջին քայլն էր այդ ուղղությամբ:
 
Իր առաքելության շրջանակներում Կազմակերպությունը իրականացնում է ՀՀ հիփոթեքային շուկայի զարգացման տարբեր ծրագրեր։ Մասնավորապես, ՀՀ կառավարությունից ներգրավված միջոցների հաշվին Կազմակերպությունը իրականացրել է ՀՀ հիփոթեքային վարկերի շուկայի վարկավորման ծրագիր, իսկ 2011թ. հուլիս ամսից` ԳերմանաՀայկական Հիմնադրամի հետ համատեղ Գերմանական KFW Entwicklungsbank բանկի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացում» վարկային ծրագիրը։
2013թ. դեկտեմբերի 17-ին Ընկերությունը 13.7 մլն ԱՄՆ դոլարի վարկային գծի պայմանագիր է  ստորագրել  Ֆրանսիական զարգացման գործակալության հետ՝ բնակարանային էներգոարդյունավետության բարձրացման և միկրովարկերի ֆինանսավորման ծրագրի իրականացման նպատակով:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2