
Մեկնարկել է հայ-ավստրիական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը
Ապրիլի 29-ին Երևանում մեկնարկել է Գիտատեխնիկական և առևտրատնտեսական հարցերով հայ-ավստրիական միջկառավարական խառը հանձնաժողովի հերթական նիստը:
Հայկական պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը, իսկ ավստրական պատվիրակությունը` Ավստրիայի Հանրապետության Տնտեսության, գիտության և հետազոտության դաշնային նախարարության արտաքին տնտեսական հարաբերությունների վարչության գլխավոր տնօրեն Ֆրանց Վեսսինգը:
Նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ուղղված առևտրատնտեսական հարաբերություններին, ֆինանսական համագործակցությանը, էներգետիկայի, գյուղատնտեսության, կրթության և գիտության ու այլ ոլորտներում հետագա համագործակցությունը:
Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ նիստի արդյունքները կամփոփվեն արձանագրության ստորագրությամբ: