Ֆինանսների նախարարություն. մայիսի 12-ին կկայանա վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման հանձնաժողովի նիստը
2014թ. մայիսի 12-ին, ժամը 11:00 ՀՀ ֆինանսների նախարարությունում (Մելիք-Ադամյան 1) կկայանա վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման հանձնաժողովի նիստը: Նիստում կքննարկվի «Վիվառո բեթինգ» ՍՊԸ (ՎԽ-020 լիցենզիա) կողմից ներկայացված վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը համաձայնություն տալու հարցը: