Բանկերում 14,7 մլրդ դրամի վարկեր դասակարգվել են որպես կասկածելի
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի վերջի դրությամբ Հայաստանում գործող 21 առևտրային բանկերի կողմից տնտեսության տարբեր հատվածներին տրամադրված վարկերի շուրջ 0.7%-ը դասակարգվել է որպես կասկածելի: ՀՀ կենտրոնական բանկի ներկայացրած տվյալների համաձայն` կասկածելի դասակարգված վարկերի ու դեբիտորական պարտքերի ընդհանուր ծավալը կազմել է 14,7 մլրդ ՀՀ դրամ:
Միևնույն ժամանակ, բանկերի վարկերի գերակշիռ մասը` 94,4%-ը, դասակարգվել է որպես ստանդարտ, 3,4%-ը՝ հսկվող, իսկ շուրջ 1,4%-ը` ոչ ստանդարտ:
Նշենք, որ տարեսկզբի համեմատ բանկերը գրանցել են կասկածելի վարկերի ծավալի կրճատում: