Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Օրանժ Արմենիան ներկայացրել է MNP առաջին արդյունքները
19/05/2014 15:54
Կիսվել

Օրանժ Արմենիան ներկայացրել է MNP առաջին արդյունքները

Այսօր հայտնի դարձան «Շտապիր դառնալ Օրանժ»  առաջարկի 3 հաղթողների անունները: Մարտի 11-ից 31-ն Orange-ի կողմից մեկնարկած Շարժական համարների տեղափոխելիության հատուկ www.1qayl.am կայքում նախապես գրանցված և ապրիլ ամսվա ընթացքում իր համարն Orange-ի ցանց տեղափոխած՝ յուրաքանչյուր բաժանորդ հնարավորություն ուներ ստանալ հատուկ նվեր՝ iPhone 5C: Ավետիկ Այվազյանը, Հասմիկ Բաբաջանյանը և Հայկ Հարությունյանն այն հաջողակներն էին, ովքեր այսօր իրենց նվերները ստացան Orange-ի գլխամասային գրասենյակում:

«Շարժական կապի համարների տեղափոխելիության մեկնարկը  հայակական հեռահաղորդակցման շուկայի համար մեծ նշանակություն ունեցող քայլ էր, որն իրականացվեց ՀՀ պետական մարմինների և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: Ապրիլի մեկից բաժանորդներն  իրենց նախընտրած օպերատորի ծառայություններից օգտվելու լիակատար ազատություն ունեն՝ առանց հեռախոսահամարը փոփոխելու անհրաժեշտության: Չնայած մեկնարկից ի վեր անցած կարճ ժամանակահատվածի՝ շուրջ 4447 բաժանորդ արդեն ներկայացրել են իրենց համարներն Orange-ի ցանց տեղափոխելու դիմումներ», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

«Orange-ը համարների տեղափոխելիությունը ողջունել էր դեռևս մարտին՝ մեկնարկելով հատուկ տեղեկատվական արշավ, որի շրջանակներում  մենք բացեցինք թեժ գիծ և ստեղծեցինք հատուկ վեբկայք: Մեկ ամսվա ընթացքում www.1qayl.am վեբկայք այցելել է ավելի քան 33 000 մարդ՝  համարների տեղափոխելիության մասին տեղեկատվություն ստանալով, նրանցից ավելի քան 3400 նախապես գրանցվել է: Նույն ժամանակահատվածում թեժ գիծը սպասարկել է ավելի քան 12 000 զանգ», հավելեց ընկերության Բրենդի և հաղորդակցության գծով տնօրեն Արամ Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ Orange-ը համարների տեղափոխելիության ծառայության մեկնարկը ողջունել էր՝ ներկայացնելով նոր «Արծիվ» ամսական բաժանորդագրույթունը, որը հնարավորություն է տալիս բոլոր շարժական կապի ցանցեր զանգել միևնույն մատչելի սակագնով: Ընկերությունը ներկայացել էր նաև հատուկ առաջարկներով՝ կանխավճարային և ամսական բաժանորդագրությունների նոր բաժանորդներին հնարավորություն ընձեռելով ստանալ հավելյալ րոպեներ և շարժական ինտերնետի ծավալ:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12