Արթուր Ջավադյանը մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մայիսի 30-ից հունիսի 2-ը մասնակցելու է Հագայում կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվելու են «Աճ, զբաղվածություն և անհավասարություն՝ բաժնեկցված բարեկեցության խթանման կարիքը», «Գլոբալ տնտեսական մարտահրավերները», «Անցումային էներգետիկայի մարտահրավերները» թեմաներով հարցերը:
Միջոցառման շրջանակում ԿԲ նախագահը հանդիպելու է Հոլանդիայի ենթախմբի երկրների կենտրոնական բանկերի ղեկավարների հետ: