Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Յունիբանկը պատրաստվում է ներդնել տեղեկատվական անվտանգության կառավարման ISO 27001:2013 միջազգային ստանդարտը
19/06/2014 17:10
Կիսվել

Յունիբանկը պատրաստվում է ներդնել տեղեկատվական անվտանգության կառավարման ISO 27001:2013 միջազգային ստանդարտը

Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով Յունիբանկը սկսել է ISO 27001:2013 միջազգային ստանդարտի ներդրման գործընթացը: ISO 27001 սերտիֆիկացումը կնպաստի բանկի տեղեկատվական անվտանգության համակարգի ռացիոնալացմանը, հաճախորդների անձնական տվյալների պաշտպանության մակարդակի բարձրացմանը, տվյալների մշակման և վերահսկման գործընթացի արդյունավետության բարելավմանը, ինչպես նաև աշխատակիցների որակավորման բարձրացմանը:

Գործընթացն իրականացվում է “Բյուրո Վերիտաս” ֆրանսիական ընկերության աջակցությամբ, որը հանդիսանում է սերտիֆիկացման ծառայությունների ոլորտի համաշխարհային առաջատարներից մեկը: Ընկերությունը մասնագիտացված է սերտիֆիկացման, արդյունաբերական աուդիտի, տեխնիկական զննման և վերահսկողության, որակի, անվտանգության և աշխատանքի պաշտպանության ստանդարտների համատասխանության գնահատման ոլորտներում:

Ինչպես նշեց “Բյուրո Վերիտաս” ընկերության տարածքային տնօրեն Ստեփան Բարաքյանը, Յունիբանկն արդեն հաջողությամբ անցել է դիագնոստիկ աուդիտը, որն անհրաժեշտ էր նշված ստանդարտին համապատասխան տեղեկատվական անվտանգության համակարգի ներդրման համար:

Տեղեկատվական անվտանգության ապահովումը մշտապես եղել է Յունիբանկի ուշադրության կենտրոնում: ISO 27001:2013 ստանդարտը ևս մեկ քայլ է կառավարման գործընթացների արդյունավետության և տեղեկատվական համակարգերի անվտանգության բարձրացման ուղղությամբ: Նշենք նաև, որ սերիտիֆիկատը ենթակա է թարմացման յուրաքանչյուր տարի:

“Տեղեկատվական անվտանգության մենեջմենթի համակարգի հիմքում բիզնես ռիսկերի կառավարումն է, որի նպատակը  տեղեկատվական անվտանգության մոնիթորինգի և վերլուծության բարելավումն է: Այն կնպաստի նաև արտաքին շուկայում բանկի միջազգային ճանաչմանը: Այս ստանդարտը ենթադրում է տեղեկատվական անվտանգության կառավարման ներդրում բոլոր բիզնես գործընթացներում, ինչը համահունչ է բանկի առաջնահերթություններին”, – ասում է Յունիբանկի Տեղեկատվական անվտանգության դեպարտամենտի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

Յունիբանկի գործունեության հիմքում հաճախորդների սպասարկման գործընթացի բոլոր փուլերում տեղեկատվական անվտանգության ապահովումն է: 2013թ.-ին բանկը  հաջողությամբ անցավ PCI DSS (PCI Data Security Standard) ստանդարտի պահանջներին համապատասխան սերտիֆիկացիոն աուդիտը: PCI DSS-ը տվյալների անվտանգության լավագույն ստանդարտներից է, որը մշակվել է միջազգային վճարային համակարգերի կողմից` նպատակ ունենալով կատարելագործել քարտերի միջոցով իրականացվող գործարքների պաշտպանության տեխնոլոգիան: Որպես աուդիտոր ընտրվել էր տեղեկատվական անվտանգության ոլորտում ռուսաստանյան առաջատար խորհրդատվական ընկերություններից մեկը` “Դիջիտալ Սեքյուրիթի”-ին:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2