Ֆինանսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի առաջին հինգ տարեկան պարտատոմսերի տեղաբաշխման վերաբերյալ
25/06/2014 12:33
Կիսվել

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի առաջին հինգ տարեկան պարտատոմսերի տեղաբաշխման վերաբերյալ

2014թ. հունիսի 24-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա-ում ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման միջոցով կայացավ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի առաջին հինգ տարեկան պարտատոմսերի տեղաբաշխումը հետևյալ պայմաններով` պարտատոմսի տեսակը` անվանական արժեկտրոնային, անվանական արժեքը` 10,000 ՀՀ դրամ, թողարկման ծավալը՝ 1,200,000,000 ՀՀ դրամ, մարման ժամկետը` 5 տարի, արժեկտրոնային եկամուտը՝ 12%, արժեկտրոնի վճարումը` կիսամյակային:

Որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցեցին Բորսայի թվով 6 անդամներ: Տեղաբաշխման ընթացքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 2,597,801,450.00 ՀՀ դրամ, իսկ  բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը` 1,207,800,730.00 ՀՀ դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.824%, սահմանային (կտրման) եկամտաբերությունը` 11.9998%:

Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված գումարներն ուղղվելու են Կազմակերպության և Ֆրանսիական Զարգացման Գործակալության կողմից համատեղ իրականացվող բնակարանային միկրո և էներգոարդյունավետության բարելավման վարկավորման ծրագրի շրջանակներում բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի վերաֆինանսավորմանը։  Նշենք, որ ծրագրի նպատակը շուրջ 3000 ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների համար բնակարանային վերանորոգման վարկերը հասանելի դարձնելն է և հիմնվելով էներգոարդյունավետության բարելավման լավագույն փորձի վրա` էներգախնայող տեխնոլոգիաների և սարքավորումների պահանջարկը խթանելը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է տրամադրել երկու տեսակի վարկեր՝ վարկատեսակ 1՝ փոքր և միկրո վարկեր (500-ից – 4000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ) բնակարանային վերանորոգման համար: Վերանորոգման վարկերը  կտրամադրվեն առնվազն 5 տարի մարման ժամկետով, վարկի մարման մինչև մեկ տարվա արտոնյալ ժամանակահատվածով (այս ընթացքում պարտադիր մարման ենթակա են միայն վարկի տոկոսները), առավելագույնը 14% տարեկան տոկոսադրույքով: Եթե վարկի գումարի 50%-ն ուղղված է բնակարանի էներգոարդյունավետության բարձրացմանը, ապա վարկի գումարի 10% չափով կտրամադրվի դրամաշնորհ և այդ գումարով կնվազեցվի վարկի ընթացիկ մնացորդը, և Վարկատեսակ 2՝ միջին գումարի վարկեր (4001-ից – 10,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)` բնակարային վերանորգման և էներգոարդյունավետության բարձրացման համար: Այս՝ էներգոարդյունավտությանն ուղղված վերանորոգման վարկերը կտրամադրվեն առնվազն 10 տարի մարման ժամկետով, մինչև 2 տարի արտոնյալ ժամկետով (այս ընթացքում պարտադիր մարման ենթակա են միայն վարկի տոկոսները), առավելագույնը 11% տարեկան տոկոսադրույքով: Եթե վարկով ֆինանսավորված աշխատանքների շնորհիվ բնակարանի էներգոարդյունավետությունը կբարձրանա 40%-ով, ապա վարկառուն կստանա դրամաշնորհ վարկի 5%-ի չափով և այդ գումարով կնվազեցվի վարկի ընթացիկ մնացորդը:

Նշենք նաև, որ ծրագրի շրջանակներում Կազմակերպության հետ արդեն իսկ համագործակցում են հետևյալ կազմակերպությունները` «Անելիք Բանկ» ՓԲԸ, «Առաջին Հիփոթեքային Ընկերություն» ՈՒՎԿ ՍՊԸ, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ, «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ, «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ, «Էքսպրես Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ, «Կիլիկիա» ՈւՎԿ ՍՊԸ, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69