Կենտրոնական բանկ. խորհուրդի նիստ 29/07/14
Կենտրոնական բանկի խորհուրդը հուլիսի 29-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, վերաձևակերպել է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ վարկային բյուրոյի գործունեության լիցենզիան, Ա/Ձ Արամ Ղազարյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 729 լիցենզիան, «ԱՄՍ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման լիցենզիան:
Խորհուրդը «ԷՅ ԸՆԴ ՋԻ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ին գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա է տրամադրել, «ԱՎՏՈ ՊԼԱԶԱ» ՍՊԸ-ն ստացել է արտարժույթի առուվաճառքի լիցենզիա:
Ուժը կորցրած են ճանաչվել «ՆՈՐՔԻ ՇՈւԿԱ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 815 լիցենզիան և «ԼԵՌԱԶ» ՍՊԸ գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 195 լիցենզիան: