ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 08/08/14
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 8-ին, բորսայում կայացել է 7700000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413.31 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413.00 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 14 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 22500000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 7.00%, փակմանը` 6.00%, առավելագույնը` 7.00%, նվազագույնը` 6.00%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 6.3695%: