
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 08/09/14
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 8-ին, բորսայում արտարժույթի առ ու վաճառքի գործարքներ չեն եղել:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 18 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 34800000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 6.00%, փակմանը` 5.95%, առավելագույնը` 6.00%, նվազագույնը` 5.90%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 5.9729%: