
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 23/09/14
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 23-ին, բորսայում կայացել է 6500000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.49 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.45 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 12 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 27400000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 7.00%, փակմանը` 7.00%, առավելագույնը` 7.05%, նվազագույնը` 7.00%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 7.0045%: