ԵԿԲ-ը դեֆլյացիայի դեմ կպայքարի արդեն ընթացիկ ամսում
Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) հրապարակել է ակտիվների գնման սեփական ծրագիրը, ինչի մասին հաղորդվել էր դեռևս սեպտեմբերին:
ԵԿԲ նախագահ Մարիո Դրագիի խոսքով՝ ակտիվների գնումը կմեկնարկի արդեն ընթացիկ ամսում և կշարունակվի 2 տարի:
Այսպիսով, եվրոպական գլխավոր կարգավորիչը հույս ունի ֆինանսական համակարգում ավելացնել իրացվելիության մակարդակն ու վարկավորման ծավալը և բարձրացնել Եվրամիության տնտեսական աճի ցուցանիշը՝ ետընթացի և ցածր սղաճի սպառնալիքի ֆոնին: