
ԱԶԲ-ն մշտապես հետևում է Հյուսիս-Հարավի իրականացման ընթացքին
Հաշվի առնելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ռազմավարական նշանակությունն ու կարևորությունը, ինչպես նաև հանրության ուշադրությունը ծրագրի նկատմամբ՝ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) տեղեկացնում է.
Ծրագրի շրջանակներում ԱԶԲ-ն շարունակում է համատեղ աշխատանքը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետ: Բանկը պարբերաբար դիտարկում է ծրագրի իրականացման ընթացքը և «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր» ՊՈԱԿ-ից մշտապես ստանում է լիարժեք հաշվետվողականություն: