ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 23/10/14
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 23-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.73 դրամով և կազմել 408.67 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.16 դրամով և կազմել 517.29 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.18 դրամով և կազմել 9.81 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.36 դրամով և կազմել 654.40 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 114.74 դրամով և կազմել 16341.69 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.41 դրամով և կազմել 228.09 դրամ: Պլատինի գինը նվազել է 174.59 դրամով և կազմել 16686.59 դրամ: