Ֆինանսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Հուլիս-սեպտեմբերին Հաշտարարի գրասենյակը քննության է ընդունել 286 բողոք
29/10/2014 00:05
Կիսվել

Հուլիս-սեպտեմբերին Հաշտարարի գրասենյակը քննության է ընդունել 286 բողոք

Հուլիս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը ստացել է ընդհանուր քանակությամբ 894 բողոք, որից` ֆինանսական կազմակերպություններին վերաբերող բողոքները 740-ն են:

Ֆինանսական կազմակերպություններին վերաբերող 740 բողոքներից 116-ը, համաձայն օրենքի, ենթակա չեն քննության Հաշտարարի կողմից (հաճախորդների մի մասն իրավաբանական անձինք են, մյուսների բողոքները կապված են մինչ Հաշտարարի մասին օրենքն ուժի մեջ մտնելը տեղի ունեցած իրադարձությունների հետ, որոշ պահանջների վերաբերյալ արդեն իսկ առկա է դատարանի որոշում, կամ գործը գտնվում է դատարանի վարույթում, մնացած դեպքերում բողոքները կրում են ընդհանուր բնույթ, և ըստ էության, չեն պարունակում գույքային պահանջ):

Հաշտարարի քննությանը ենթակա բողոքների մի մասի դեպքում հաճախորդները նախապես դիմած չեն եղել ֆինանսական կազմակերպություններին. նման դեպքերում Գրասենյակի աշխատակիցները հաճախորդներին օգնել են գրել բողոք-պահանջներ: Հաշտարարի քննությանը ենթակա բողոքների մի մասն էլ բավարարվում են կազմակերպությունների կողմից` բողոք-պահանջների հիման վրա`  առանց Գրասենյակ պահանջ-դիմում մուտք անելու. լինում են նաև բողոքներ, որոնց նախնական ուսումնասիրությունից հետո Հաճախորդին խորհուրդ է տրվում պահանջը չհանձնել քննության, քանի որ բացակայում է Հաճախորդի` որպես սպառողի շահերի ոտնահարման փաստը:

Արդյունքում, Հաշտարարի քննությանը ենթակա 624 բողոքներից 286-ն ընդունվել են քննության: Այս բողոքներից 64-ն ուղղված է եղել բանկերի դեմ, 213-ը՝ ապաովագրական ընկերությունների դեմ, 2-ը՝ Ավտոապահովագրողների բյուրոյի դեմ, 1-ը՝  վարկային կազմակերպությունների դեմ, 2-ը՝ գրավատների դեմ, 4-ը՝ դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների դեմ:

Ապահովագրական ընկերությունների դեմ ուղղված բողոքներից 175-ը կապված է եղել ԱՊՊԱ-ի հետ: Բանկերի դեմ ուղղված բողոքների մեծ մասը կապված է եղել վարկային գործարքների հետ:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75