ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 26/11/14
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 26-ին, բորսայում կայացել է 2300000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 434.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 434.00 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 12 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 16400000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 10.00%, փակմանը` 10.50%, առավելագույնը` 10.75%, նվազագույնը` 10.00%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 10.4702%: