Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՀՀ ֆինանսների նախարարություն. Հայաստանում աուդիտորական համակարգը կկատարելագործվի միջազգային փորձի կիրառմամբ
01/12/2014 12:33
Կիսվել

ՀՀ ֆինանսների նախարարություն. Հայաստանում աուդիտորական համակարգը կկատարելագործվի միջազգային փորձի կիրառմամբ

Հայաստանը կատարելագործում է ֆինանսական հաշվետվողականության և աուդիտի ինստիտուտները՝ ներդրումների գրավչությունը բարձրացնելու նպատակով: Նոյեմբերի 28-ին Երևանում մեկնարկել է Կորպորատիվ ֆինանսական հաշվետվողականության ոլորտի ռազմավարությանն ու գործողությունների ծրագրին նվիրված աշխատաժողովը:

Ծրագիրը մշակել է Ֆինանսների նախարարությունը՝ Համաշխարհային Բանկի հետ համատեղ: Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը գործարար միջավայրի բարելավման, ներդրումների ներգրավման, կապիտալի և արժեթղթերի շուկայի զարգացման հարցում, հարկային և մաքսային կարգավորման գործիքների դերին զուգահեռ, կարևորել է նաև ֆինանսական հաշվետվողականության և աուդիտի համակարգի ազդեցությունը: Փոխնախարարի խոսքով՝ նոր նախաձեռնությունը շրջադարձային փոփոխություն է ենթադրում ֆինանսական հաշվետվողականության և աուդիտի դաշտում: «Մեր նպատակն է նախևառաջ ձևավորել հաշվապահական հաշվառման և աուդիտի միջազգային չափանիշներին համապատասխանող օրենսդրություն»,-ասել է Միրումյանը՝ կարևորելով նաև հաշվապահների և աուդիտորների որակավորման համակարգի կատարելագործումը:

ՀԲ Կենտրոնական Ասիայի ֆինանսական կառավարման ղեկավար Արման Վաթյանը նշել է, որ Հայաստանն անցյալ տասնամյակում բավական մեծ հաջողությունների է հասել աուդիտի և հաշվապահության բնագավառներում, և ներկայում անցում է կատարվում ոլորտի երկրորդ փուլի բարեփոխումներին: ՀԲ պաշտոնյան ներդրումների ավելացման հարցում կարևորել է բիզնեսի հանդեպ վստահության բարձրացման անհրաժեշտությունն ու հաշվետվողականության թափանցիկության գործոնը: «Աուդիտորական գործունեության նկատմամբ վերահսկողության մոդելը բարեփոխվելու է, ներդրվելու է ավելի հստակ և թափանցիկ հանրային վերահսկողություն»,-պարզաբանել է Վաթյանը՝ հավելելով, որ ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանում կձևավորվի կայացած և հզոր աուդիտորական գործունեություն և ավելի թափանցիկ ֆինանսական հաշվետվություններ:

ՖՆ Հաշվապահության և աուդիտի մեթոդաբանության բաժնի պետ Կարեն Ալավերդյանը նշել է, որ աշխատաժողովը Ֆինանսների նախարարության և Համաշխարհային բանկի արդյունավետ համագործակցության հերթական օրինակն է: «Վերջին տարիներին զգալի բարեփոխումներ են իրականացվել կորպորատիվ ֆինանսական հաշվետվողականության և աուդիտի ոլորտներում և այս աշխատաժողովը բարեփոխումների շարունակականությունն ապահովող հերթական քայլն է»,-նշել է Ալավերդյանը՝ հավելելով, որ ծրագիրը կազմվել է միջազգային լավագույն փորձի ուսումնասիրմամբ:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85