
ՉԺՀ խնդրահարույց վարկերի ծավալը 2015-ին կհասնի առավելագույն մակարդակի
Չինաստանի բանկերում «վատ» վարկերի ծավալը, ինչպես ակնկալվում է, 2015-ի առաջին կիսամյակում կհասնի առավելագույն մակարդակի, ինչը պայմանավորված է տնտեսական աճ տեմպերի դանդաղմամբ: Անշարժ գույքի շուկայում նկատված անկումը ժամկետանց վարկերի առաջացման հիմնական գործոնն է, ասված է China Orient Asset Management կորպորացիայի ամենամյա զեկույցում: Փորձագետների կանխատեսումներով, եթե Չինաստանում բնակարանների գները նվազեն մոտ 30%-ով, ապա բանկերը չեն դիմանա այդ կորուստներին:
Ընթացիկ տարվա սեպտեմբերի դրությամբ` խնդրահարույց վարկերի ծավալը չինական բանկերում տարեկան արտահայտությամբ աճել է 36%-ով` հասնելով մինչև 123,7 մլրդ դոլարի: Ի դեպ, ժամկետանց վարկերի ծավալը երկրում ավելանում է արդեն 12 եռամսյակ անընդմեջ` չինական տնտեսության աճի տեմպերի էական դանդաղման ֆոնին: