Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Հայաստանի բանկերում սպասարկվում է շուրջ 2 մլն 162,5 հազար հաճախորդ
09/12/2014 22:05
Կիսվել

Հայաստանի բանկերում սպասարկվում է շուրջ 2 մլն 162,5 հազար հաճախորդ

Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվում է շուրջ 2 մլն 162,5 հազար հաճախորդ, որոնցից 2 մլն 84,4 հազարը ֆիզիկական անձ-հաճախորդներն են, իսկ մնացյալը՝ իրավաբանական անձ-հաճախորդները:

Հայաստանյան բանկերում հաճախորդների հաշիվների (ընթացիկ և ժամկետային) ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 3 մլն 714 հազար, որի մեծ մասը ֆիզիկական անձնանց հաշիվներն են:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսվա վերջի դրությամբ բանկերում բնակչությունից ներգրավված ավանդների մնացորդը կազմում է 863 մլրդ 100 մլն դրամ: Նախորդ ամսվա նկատմամբ ցուցանիշը աճել է 9 մլրդ 632 մլն դրամով կամ 1.1%-ով, իսկ նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 113 մլրդ 917 մլն դրամով կամ 15.2%-ով:

Նշենք նաև, որ 2013 թվականին Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվող հաճախորդների քանակը ավելացել էր 17.7%-ով և տարեվերջին կազմել 1 մլն 899 հազար` հիմնականում պայմանավորված ֆիզիկական անձ-հաճախորդների քանակի ավելացմամբ: Ֆիզիկական անձ-հաճախորդների քանակը նախորդ տարվա համեմատ ավելացել էր 18.3%-ով և տարեվերջին կազմել 1 մլն 823 հազար: Իրավաբանական անձ-հաճախորդների քանակն ավելացել էր 5.1%-ով և տարեվերջին կազմել 76.2 հազար: Տարվա ընթացքում բանկային հաշիվների (ընթացիկ և ժամկետային) քանակն ավելացել էր 19.4%-ով և կազմել 2 միլիոն 505 հազար: Իրավաբանական անձանց հաշիվների քանակն ավելացել էր 7.0%-ով և տարեվերջին կազմել 140 հազար: Ֆիզիկական անձանց բանկային հաշիվների (ընթացիկ և ժամկետային) քանակն ավելացել էր 20.2%-ով և կազմել 2 միլիոն 364 հազար:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12