
ԱՄՆ-ը մեղադրում է Deutsche Bank-ին հարկային խարդախությունների համար
Մանհեթենի Հարավային շրջանի դատախազությունը գերմանական խոշորագույն բանկին կասկածում է հարկային խարդախությունների մեջ, հայտնում է MarketWatch-ը: ԱՄՆ արդարադատության մարմնի պնդմամբ` Deutsche Bank-ը հարկերից խուսափելու նպատակով կիրառել է հաշվապահական տարբեր «հնարքներ»: Ամերիկյան ֆինանսական մարմինները մտադիր են գերմանական բանկից 190 մլն դոլարի չափով գումար բռնագանձել:
Քրեական գործում ներառված են նաև ֆինանսական մի քանի ընկերություններ, ինչպիսիք են` BMY Acquisitions Corp.-ը և First Union National Bank-ը: Վերջինս համարվում է խոշորագույն բանկը ԱՄՆ-ում:
Deutsche Bank-ը, որին զարմացրել է ամերիկյան իշխանությունների մեղադրանքը, պատրաստվում է ակտիվորեն պաշտպանել իր իրավունքները: