ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 09/12/14
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` դեկտեմբերի 9-ին, բորսայում գործարքներ չեն կայացել:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 36 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 30600000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 20.50%, փակմանը` 20.50%, առավելագույնը` 21.00%, նվազագույնը` 20.00%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 20.3003%: