ԱՄՆ իշխանությունները փակել են հերթական բանկը
Միննեսոթա նահանգի կարգավորիչ մարմինները կասեցրել են Northern Star Bank-ի գործունեությունը: Բանկի ակտիվներն ու ավանդները, ըստ ԱՄՆ Ավանդների ապահովագրության կորպորացիայի (FDIC) հետ ունեցած նախնական համաձայնության, կփոխացնվեն նահանգի մեկ այլ` BankVista ֆինանսական կազմակերպությանը:
Անցյալ տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ` Northern Star Bank-ը տնօրինում էր 18,8 մլն դոլարի ակտիվներ, իսկ ավանդների ծավալը կազմում էր 18,2 մլն դոլար: Փակ ֆինանսական կազմակերպության ավանդատուները ավտոմատ կերպով կդառնան BankVista-ի հաճախորդներ, իսկ FDIC-ը նախկինի պես կշարունակի ապահովագրել նրանց հաշվեհամարներում եղած միջոցները:
Կորպորացիայի գնահատականներով` Ավանդների ապահովագրական հիմնադրամի ծախսերը բանկի լուծարումից հետո կկազմեն 5,9 մլն դոլար:
Ի դեպ` Northern Star Bank-ը տարեսկզբից առայսօր ամերիկյան իշխանությունների կողմից փակված 18-րդ բանկն է: