Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
Երևանի ավագանին հաստատել է Երևան քաղաքի 2015թ. բյուջեն և զարգացման ծրագիրը
24/12/2014 17:00
Կիսվել

Երևանի ավագանին հաստատել է Երևան քաղաքի 2015թ. բյուջեն և զարգացման ծրագիրը

Երևանի ավագանին դեկտեմբերի 23-ին գումարված արտահերթ նիստում հավանություն է տվել բյուջեում փաստացի եկամուտների, ծախսերի և տնտեսումների կանխատեսվող ցուցանիշների հիման վրա բյուջեի վարչական և ֆոնդային մասերի հաշվեկշռվածությունն ապահովելու նպատակով Երևան քաղաքի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին: 

Այնուհետև գումարվել է Երևանի ավագանու հերթական նիստը, որի ընթացքում ավագանու հաստատմանն է ներկայացվել Երևան քաղաքի զարգացման 2015թ. ծրագիրը: Նշվել է, որ այն կազմվել է հաշվի առնելով 2014-2017թթ. քառամյա ծրագրի գերակայություններն ու առկա հիմնախնդիրները: Ծրագրում, ինչպես նշել է այն ներկայացնող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, կարևորվում է մայրաքաղաքում բարեկարգ և հարմարավետ միջավայրի ապահովումը` ինչպես Երևանի բնակիչների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար. մասնավորապես, հանգստի գոտիների ստեղծումը, կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը, շենքերի և բակային տարածքների բարեկարգումը, ժամանակակից չափանիշներին համապատասխան արտաքին ձևավորումը, հարմարավետ և անվտանգ տեղաշարժի ապահովումը։ Ավագանին ձայների մեծամասնությամբ հաստատել է Երևան քաղաքի զարգացման 2015թ. ծրագիրը:

Այնուհետ Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը Երևանի ավագանու հաստատմանն է ներկայացրել «Երևան քաղաքի 2015թ. բյուջեի մասին» որոշման նախագիծը, ըստ որի՝ եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 71,870,838.3 հազ. դրամի չափով. Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեով ի սկզբանե հաստատված 69,091,815.9 հազ. դրամի դիմաց՝ 2,779,022.4 հազ. դրամով կամ շուրջ 4%-ով ավելի: Նախագծով նախատեսված եկամուտները ավել են 2013 թվականի փաստացի հավաքագրված ընդհանուր եկամուտներից 8,202,913.1 հազ. դրամի կամ 12.9%-ի չափով: Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 20,020,911.5 հազ. դրամ՝ 2014 թվականի նախատեսված 19,433,799.1 հազ. դրամի դիմաց և ծրագրվել են 587,112.4 հազար դրամով կամ 3%-ով ավելի: Նախագծով սեփական եկամուտների նախատեսված ցուցանիշը ավել է 2013 թվականի սեփական եկամուտների փաստացի կատարողականից 3,016,964.9 հազար դրամով կամ 17.7%-ով: Ձայների 40 կողմ, 1 դեմ և 14 ձեռնպահ հարաբերակցությամբ ավագանին հաստատել է Երևան քաղաքի 2015թ. բյուջեն: 

Երևանի ավագանու որոշմամբ սահմանվել են նաև Երևանի քաղաքային համայնքում 2015թ. տեղական տուրքերի դրույքաչափերը:

Միաձայն կողմ քվեարկությամբ Երևանի ավագանին հավանություն է տվել ավագանու նիստերի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում առցանց հեռարձակում իրականացնելու մասին որոշմանը:

Օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես արժանացել են ավագանու հավանությանը: Նիստին հաջորդած հարց ու պատասխանի շրջանակում Երևանի քաղաքապետը, աշխատակազմի վարչությունների պետերը պատասխանել են ավագանու անդամների հարցերին: Այդպիսով Երևանի ավագանին ավարտել է 4-րդ նստաշրջանի աշխատանքները:

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37