
Չինաստանն առաջին անգամ դարձել է կապիտալի զուտ արտահանող երկիր
Չինաստանը պատմության մեջ առաջին անգամ դարձել է կապիտալի զուտ արտահանող երկիր. 2014-ին արտերկրում կատարված ուղղակի ներդրումները գերազանցել են ՉԺՀ-ում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ծավալը: Չինական ներդրումները արտասահմանյան շուկաներում կազմել են 116 մլրդ դոլար, ինչը 15,5%-ով ավելին է, քան 2013-ի ցուցանիշը: Ընդ որում` 2014-ի ցուցանիշը ներառում է 102,89 մլրդ դոլարի ներդրում` ոչ ֆինանսական ոլորտներում (+14,1% ): Նույն ժամանակահատվածում ՉԺՀ-ում կատարված ՕՈՒՆ-ը գնահատվել է 119,6 մլրդ դոլար (+1,7%):
Արտերկրում չինաստանցի ներդրողներին հետաքրքրում է նախևառաջ` անշարժ գույքի շուկան և ձեռնարկությունները: Նկատենք, որ անցած տարվա արդյունքներով` չինական ՀՆԱ-ն կազմել է 10,4 տրլն դոլար, ինչը 7,4 անգամ գերազանցում է 2013թ. ցուցանիշը: