ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 10/02/15
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 10-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.23 դրամով և կազմել 478.85 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.62 դրամով և կազմել 540.33 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 7.31 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.90 դրամով և կազմել 728.09 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 29.31 դրամով և կազմել 19067.18 դրամ: Արծաթի գինը նվազել է 3.72 դրամով և կազմել 261.26 դրամ: Պլատինի գինը նվազել է 360.33 դրամով և կազմել 18705.39 դրամ: