ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 23/02/15
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` փետրվարի 23-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.04 դրամով և կազմել 478.91 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.91 դրամով և կազմել 541.74 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.24 դրամով և կազմել 7.50 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.16 դրամով և կազմել 735.89 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 20.80 դրամով և կազմել 18603.8 դրամ: Արծաթի գինը նվազել է 6.03 դրամով և կազմել 251.59 դրամ: Պլատինի գինը նվազել է 63.09 դրամով և կազմել 17953.27 դրամ: