Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Ներկայացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2014թ. գործունեության հաշվետվությունը
17/03/2015 17:30
Կիսվել

Ներկայացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2014թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, ո ՀՀ 2014 թ. պետական բյուջեի շրջանակում սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվել է 362.0 մլրդ դրամ (պետբյուջեի ընդհանուր ծախսերի 29.0 տոկոսը) և իրականացվել է 83 ծախսային ծրագիր: Շարունակվել են մանկատների բեռնաթափման, մատուցվող ծառայությունների հասցեականության ու մատչելիության բարելավման, համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման, միջազգային համագործակցության ընդլայնման, տեղեկատվական բազաների արդիականացման աշխատանքները: 

Արտեմ Ասատրյանը ըստ ենթաոլորտների ներկայացրել է աշխատանքի և զբաղվածության, կենսաթոշակային ապահովության, սոցիալական աջակցության, հաշմանդամների և տարեցների, ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի լուծման ուղղությամբ իրականացված քայլերը: Մասնավորապես, ընթացիկ տարում ձևավորվել է զբաղվածության քաղաքականության նոր մոդելի ներդրման ողջ ենթաօրենսդրական բազան, որի շրջանակում գործում է պետական կարգավորման 13 ակտիվ ծրագիր: Գործազրկության մակարդակը 2014 թ. երրորդ եռամսյակում (ըստ ԱՎԾ տվյալների կազմել է 17.1 տոկոս: 2014 թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանվել է 50000 դրամ, իսկ պետական համակարգի 162 հազար աշխատակցի աշխատավարձը բարձրացել է միջինը 47 տոկոսով: 

2014 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվառված է եղել 511346 կենսաթոշակառու և սոցիալական նպաստ ստացող: 2014 թ. հունվարի 1-ից ներդրվել է աշխատանքային կենսաթոշակի հաշվարկման նոր կարգ, որի արդյունքում ծայրահեղ աղքատության գծից ցածր աշխատանքային կենսաթոշակ ստացողների թիվը պետք է նվազի 32000-ով, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակը՝ ավելանա մոտ 15 տոկոսով: 2014 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ նոր օրենքով օրենքի առանձին դրույթներ համապատասխանեցվել են ՀՀ Սահմանադրությանը: Գործադրվել է «Էլեկտրոնային կենսաթոշակ» համակարգը՝ տվյալների բազաները ճշգրտման նպատակով: Հղիության և ծննդաբերության նպաստը վերանվանվել է մայրության նպաստի և նախատեսվում է հղիության և ծննդաբերության դեպքում պետական աջակցություն ցուցաբերել նաև չաշխատող շուրջ 30 հազար կնոջ: Ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառված 134000 ընտանիքից ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացել է ամսական միջինը 104130-ը, իսկ եռամսյակային հրատապ օգնություն՝ միջինը 8698 ընտանիք. նպաստի միջին չափը կազմել է 30350 դրամ (01.08.2014 թ. նպաստի բազային մասը բարձրացել է 1000 դրամով): 

Վարչապետի հանձնարարությամբ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման իրավունքի առաջնահերթություն է տրվել նաև ՀՀ սահմանամերձ համայնքների ավանդատուներին: Շարունակվել է մեկ պատուհանի սկզբունքով գործող ինտեգրված սոցիալական ծառայությունների 19 տարածքային կենտրոնի գործունեությունը: Աշխատանք է տարվում ևս 20 այդպիսի կենտրոն տեղակայելու ուղղությամբ: 

Ռազմավարական նոր մոտեցումներ են առաջարկվել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, բարելավվել է տարեցների սոցիալական պաշտպանության համակարգը: Մշակվել և ՀՀ Ազգային ժողով է ներկայացվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ներդնել անձի կարիքների և կարողությունների բազմակողմանի գնահատման վրա հիմնված նոր մոդել: Ընթացքի մեջ են Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի տարածքում անկողնային խնամք ստացող տարեցների համար նախատեսված նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները, որոնք իրականացվում են Քուվեյթի Պետության կողմից ստացված դրամաշնորհային ծրագրի շրջանակում: Շարունակվել է «Երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թթ. ռազմավարական ծրագրով» նախատեսված միջոցառումների իրականացումը: Մշակվել է «ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2015-2017 թթ. ազգային ծրագիրը», որում ներառված են բնակչության բնական աճի ապահովմանն ուղղված միջոցառումներ: 2014 թ. հունվարի 1-ից ներդրվել է ծնունդների խրախուսմանն ու բազմազավակ ընտանիքների կյանքի պայմանների բարելավմանն ուղղված` երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում ընտանիքներին տրամադրվող պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակում 3-րդ և 4-րդ երեխայի ծննդյան դեպքում նպաստի չափը սահմանվել է 1 մլն դրամ, իսկ 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում` 1.5 մլն դրամ: 

Սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման, ՀՀ պետական բյուջեի միջոցների նպատակային օգտագործման, շահառուների բավարարվածության աստիճանի գնահատման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով մշակվել են 14 ծրագրի մոնիթորինգային անձնագրերը և ցուցանիշները, կատարվել են ընթացիկ մշտադիտարկումներ, շահառուների կարծիքի ուսումնասիրություններ և թեմատիկ ստուգումներ:

Հաշվետվությունը լսելուց հետո վարչապետ Աբրահամյանը կարևորել է 2014 թ. ծրագրերի շարունակական և արդյունավետ իրականացումը: Կառավարության ղեկավարը, անդրադառնալով նախարարության 2015 թ. անելիքներին, անհրաժեշտ է համարել ինտեգրված սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների լիարժեք գործարկումը, ընտանեկան նպաստների, կենսաթոշակների տրամադրման և երեխաների որդեգրման գործընթացների թափանցիկության ապահովումը և հասցեականության բարձրացումը և հանձնարարել նախարարության ղեկավարությանը հետևողական լինել և ուշադրության կենտրոնում պահել այս հարցերը:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01