Բանկերը կրճատել են վարկավորման ծավալները
Մարտի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 28.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 50.7 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու շաբաթում, նախորդ շաբաթվա համեմատ, բանկերը փոքր-ինչ կրճատել են վարկավորման ծավալները:
Նշենք, որ մարտի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 30.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 51.5 մլն ԱՄՆ դոլար: