ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 25/03/15
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` մարտի 25-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 2.73 դրամով և կազմել 472.45 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.80 դրամով և կազմել 517.38 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.15 դրամով և կազմել 8.31 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 6.58 դրամով և կազմել 703.29 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 24.37 դրամով և կազմել 18098.43 դրամ: Արծաթի գինն աճել է 2.18 դրամով և կազմել 257.77 դրամ: Պլատինի գինը նվազել է 236.85 դրամով և կազմել 17194.65 դրամ: