ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 09/04/15
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 9-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.56 դրամով և կազմել 475.55 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 5.38 դրամով և կազմել 510.79 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.23 դրամով և կազմել 9.05 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 5.25 դրամով և կազմել 704.05 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 35.53 դրամով և կազմել 18457.99 դրամ: Արծաթի գինը չի փոխվել և կրկին կազմել է 257.47 դրամ: Պլատինի գինն աճել է 51.59 դրամով և կազմել 17873.18 դրամ: