Ֆինանսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
ԱԺ-ում շարունակվել են քննարկվել «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքի փոփոխությունները
19/05/2015 10:27
Կիսվել

ԱԺ-ում շարունակվել են քննարկվել «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքի փոփոխությունները

Մայիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ ԱԺ նիստի աշխատանքին հետեւող Երեւանի եւ Արարատի մարզի թվով 33 ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների նախագահներին:

ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի եւ մայիսի 18-21-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը հաստատելուց հետո պատգամավորները քվեարկությամբ ընդունել են ԱԺ նախորդ քառօրյա նիստերում քննարկված օրենքների նախագծերը:

Այնուհետեւ պատգամավորները շարունակել են առաջին ընթերցումով քննարկել ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Էլինար Վարդանյանի հեղինակած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է բարձրացնել գործող օրենսդրությամբ երաշխավորված բանկային ավանդների հատուցման սահմանաչափերը՝ դարձնելով հինգ եւ տասը միլիոն դրամ՝ համապատասխանաբար արտարժութային եւ դրամային ավանդների համար: Նշենք, որ ներկայումս սահմանված են հատուցման երկու եւ չորս միլիոն ՀՀ դրամ սահմանաչափեր՝ համապատասխանաբար արտարժութային եւ դրամային ավանդների փոխհատուցման համար այն դեպքում, երբ բանկը ճանաչվում է անվճարունակ:

Գլխադասային՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: Կարեւորելով օրենսդրական նախաձեռնությունը՝ նա նշել է, որ նախագծի ընդունումից հետո կերաշխավորվի քաղաքացիների բանկային ավանդների 95 տոկոսը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանի ներկայացմամբ՝ պատգամավորները շարունակել են քննարկել արտահերթ նիստում ընդհատված՝ Հայաստանի Հանրապետության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ 2014 թվականի նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի (ԵԳՖԱԾ) ֆինանսավորման համաձայնագիրը: Նշենք, որ նախատեսվում է հանրապետության յոթ մարզերի գյուղական համայնքներում բարելավել ջրամատակարարման եւ ոռոգման համակարգերը՝ առաջնահերթություն տալով աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող տարածքներին:

Ներկայացնելով ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ հանձնաժողովի անդամ Լեռնիկ Ալեքսանյանը պարզաբանումներ է տվել համաձայնագրի շուրջ հնչած որոշ մտահոգությունների վերաբերյալ: Նա կարեւորել է մասնագիտական խորհրդատվության տրամադրումը գյուղացիներին եւ վարկի արդյունավետ օգտագործումը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Սամվել Ֆարմանյանը պատգամավորներին փոխանցել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նա ներկայացրել է հանձնաժողովի նիստում հնչած հարցադրումները եւ մտահոգությունները մասնավորապես վարկային միջոցների օգտագործման, խորհրդատվական ծառայությունների իրականացման, արտաքին պարտքի ավելացման մարտահրավերների վերաբերյալ:

Պատգամավորները եւս համաձայնագրի վերաբերյալ ներկայացրել են իրենց տեսակետները:

Հրանտ Բագրատյանն անդրադարձել է վարկ վերցնող կազմակերպության վարկունակությանը, ագրարային բարեփոխումներին, վարկերի օգտագործման արդյունավետությանը: Մհեր Շահգելդյանը դեմ է իր խոսքով խնդրահարույց վարկային համաձայնագրի ընդունմանը: Պատգամավորը խոսել է վարկային ռեսուրսների օգտագործման արդյունավետության ու վարկերի մարման հեռանկարների մասին: Խոսրով Հարությունյանը կողմ է համաձայնագրի ընդունմանը, քանի որ այն վերաբերում է գյուղական համայնքների եւ գյուղացիական տնտեսությունների ենթակառուցվածքների արդիականացմանը: Նրա համոզմամբ՝ առանց ենթակառուցվածքների հնարավոր չէ ունենալ վարկունակ գյուղացիական տնտեսություն: Միքայել Մելքումյանն անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության տվյալներին, վարկի արդյունավետ օգտագործման ու կառավարման, գյուղատնտեսական կոոպերացիաների, ինչպես նաեւ ոլորտում առկա այլ խնդիրներին:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի մայիսի 19-ի նիստում:

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57